2018 թվականի հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հերթական նիստը:
Օրակարգի առանցքային հարցը Խմբի նախագահի ընտրությունն էր:
Քննարկումների արդյունքում դիտորդները առաջադրեցին Հասմիկ Հարությունյանի և Ռուբեն Սարգսյանի թեկնածությունները: Վերջիններս մինչև ընտրության կայանալը ներկայացրեցին ապագայում Խմբի գործունեության վերաբերյալ իրենց տեսլականները:
Ըստ ընտրության արդյունքների՝ Խմբի նախագահ է ընտրվել Հասմիկ Հարությունյանը:
Մանրամասն ԱՅՍՏԵՂ