infongngo@gmail.com
+374 60 478989

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Եկեք խոսենք» վստահության ակումբի առաջին հանդիպումը

24 January, 2018 Նորություններ, Հայտարարություններ

2017թ.-ի դեկտեմբերի 7-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Եկեք խոսենք» վստահության ակումբի առաջին հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր հոգեբանափիլիսոփայական հարցերի, զրույցների, վստահության և անկեղծ մթնոլորտի միջոցով մասնակիցների միջև ջերմ, անկեղծ հարաբերությունների կառուցումը, ինքնա և կողքինի էության ճանաչումն ու հետագա հնարավոր համագործակցության հիմնադրումը։

Միջոցառման սկզբում վարող Արեգ Միրզոյանը մասնակիցների հետ անցկացրեց փոքրիկ մեդիտացիա, որից հետո քննարկվեցին մի շարք նախորոք ընտրված հոգեբանափիլիսոփայական հարցեր։ Հարցերն ուղղված էին ինքնա և կողքինի բացահայտմանը՝ բնավորությանը, սովորություններին, ինչպես նաև կյանքի հիմնարար հարցերի քննարկմանը։ Գլխավոր թեման առաջին հանդիպման համար եղավ վստահությունը որպես գաղափար և նրա դերը մեր կյանքում։

Մասնակիցները շատ գոհ էին միջոցառման արդյունքներից և լիցքավորված էին դրական էներգիայով:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչ Արեգին և բոլոր մասնակիցներին և սիրով տեղեկացնում, որ միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: