infongngo@gmail.com
+374 60 478989

Մեր մասին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին՝ նպաստելու հասարակության մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, տրամադրելու նյութական և ոչ նյութական աջակցություն ֆիզիկական և իրավաբանական անձանց և իրականացնելու հասարակական տարբեր արդյունավետ նախաձեռնություններ, այդ թվում՝  աջակցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության գծով Հելսինկյան համաձայնագրի 1975թ-ի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կողմից 1948թ-ին ընդունված Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացմանը և դրանց շրջանակներում ընդունված միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից այլ միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Կազմակերպությունն ունի հստակ կառուցվածք, գործողությունների շրջանակ և ռազմավարություն։
Իր գործունեության ընթացքում ՆՍՀԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր: Այն հանրապետության ամենաակտիվ կազմակերպություններից է ոչ միայն իրականացրած տարբեր ծրագրերի, այլև իր ծրագրերում ամբողջ Հայաստանն ընդգրկելու կարողության շնորհիվ: Այն ունի բանիմաց աշխատակազմ, տեխնիկապես հագեցած է, գրասենյակը գործում է Երևան քաղաքում։