infongngo@gmail.com
+374 60 478989

Մեդիա

2014թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «ՀՀ–ում ատելության ու խտրականության հնարավոր խրախուսումը» թեմայով քննարկում Մեդիա կենտրոնում: Քննարկման մասնակիցներն են` Հայկուհի Հարությունյանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Մամիկոն Հովսեփյանը, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր սերունդ» ՀԿ:
Աջակցություն անչափահասներին և նրանց ընտանիքներին Աջակցություն անչափահասներին և նրանց ընտանիքներին
Միավորված Պայքար Ընդդեմ ՁԻԱՀ-ի «ՄԻԱՎորված պայքար» ֆիլմը պատմում է Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ տարվող միասնական պայքարի մասին: ՀՀ կառավարությունը, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններից մեկի՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Ֆիլմն անդրադառնում է իրականացվող ծրագրերին և ապագայում սպասվող հնարավոր փոփոխություններին և դրանց հետ կապված խնդիրներին: Ֆիլմը պատրաստվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից:
Խաղաղության միջազգային օր
Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին Համաձայն երեխայի իրավունքների հռչակագրի, «յուրաքանչյուր երեխա ունի կրթվելու, սիրված և հասկացված լինելու իրավունք` իր ընտանիքի կողմից, բայց վերջիններիս բացակայության կամ անկարողության դեպքում պետությունը պետք է փոխարինի նրանց»: Ս/թ մայիսի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպեց շնորհանդես՝ նվիրված Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաներին վերաբերող խնդիրների բացահայտման սոցիոլոգիական փոքրամասշտաբ հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը իրականացվել է «Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին հետազոտության արդյունքում կյանքի դժվար իրավիճակներում գտնվող երխաներին առընչվող խնդիրները հետևյալ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական, իրավապաշտպանություն: Սոցիոլոգիական հետազոտության արդյունքում առաջ քաշված հիմնախնդիրների հիման վրա կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը հետագայում օգտագործվելու է որպես խնդիրների լուծման համար հիմնավոր շահերի պաշտպանության գործիք: Հանդիպմանը ներկա էին Գյումրի քաղաքի ՏԻՄ-ի, Շիրակի մարզպետարանի, պետական այլ կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ 2014թ.-ի հունվարի 8-ից մայիսի 16-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է «Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գյումրիում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու հիմնախնդիրների վերհանմանը, դրանց լուծման ուղիների ստեղծմանը: Ծրագիրը ֆինանսավորվել է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից, ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից ֆինանսավորվող «Համայնքային կապեր և նախաձեռնություններ` ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակներում:
No Racism «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օրվան: Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օրն ան­ցկաց­վում է ամեն տա­րի մար­տի 21­-ի­ն: Այդ օրն ան­ցկաց­վում է ՄԱԿ­-ի Գլ­խա­վոր Ան­սամբ­լեայի որոշ­մամբ : 1960 թ. մար­տի 21­-ին Հա­րա­վային Աֆ­րի­կա­յում ցե­ղային խտ­րա­կա­նու­թյան ռե­ժի­մի օրենք­նե­րի դեմ Շարպ­ևի­լում ան­ցկաց­վող խա­ղաղ բո­ղո­քի ցույ­ցի ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը կրակ բա­ցեց և սպա­նեց 69 մար­դու:
Հակախտրականություն մասին ՀՀ օրենքի անհրաժեշտությունը «Ցայգ» հեռուստաընկերության «Երկխոսության լսարան» հաղորդման տաղավարում «Խտրականության արգելք և հակախտրականության մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտություն» թեմայով հեռուստաքննարկում:
Trangenders: WE EXIST First transgender flash-mob in Armenia dedicated to the visibility and equality of transgender people. Tha main aim of the flash mob was to inform the people that trangender people exist in our society. Method used: Balloons and A REMINDER on them: "TRANSGENDERS: WE EXIST" Tha initiative was conducted by "Rights Side" human rights defender NGO in frames of the "We exist" project which was financed by "New Generation" Humanitarian NGO.
Ընդդեմ հոմոֆոբիայի «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը կոչ է անում հարգել մարդու իրավունքները և վերջ տալ համոֆոբիային: 2008 թ.-ի մայիսի 17-ը ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է որպես հոմոֆոբիայի դեմ պայքարի օր: Հոմոֆոբիան մույնասեռականության դրսևորման և դրա հետ կապված զանազան հասարակական երևույթների հանդեպ բացասական վերաբերմունքի ձև է: Հոմոֆոբիան Եվրախորհրդարանի միջազգային պաշտոնական փաստաթղթերում դասվում է նույն շարքին, ինչ և ռասիզմը, քսենոֆոբիան, հակասեմիտիզմը: 1990-ի Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը պաշտոնապես բացառել է հոգեկան հիվանդությունների ցուցակից:
IDAHOT2017 in Armenia Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «Ինչպես ենք տեսնում կյանքը առանց հոմոֆոբիայի» խորագրով ֆլեշմոբ: Ֆլեշմոբի նպատակն էր հանրությանը տեղեկացնել օրվա խորհուրդը և նշանակությունը: Երևան քաղաքի մի քանի հանրային վայրերում երիտասարդները լուսանկարվել են “Stop Sexism”, և այլ կարգախոսներով՝ նաև պատկերելով, թե իրենք ինչպես են տեսնում կյանքը առանց հոմոֆոբիայի, առանց բռնության, ատելության, առանց ռասիզմի և ցանկացած տեսակի խտրական վերաբերմունքի: Միջոցառումը բաց էր և յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ մասնակցելու ու լուսանկարվելու կարգախոսներով ու պաստառներով:
"Նոր սերունդ" ՀԿ անդամների կողմից կազմակերպվել է ակցիա "Նոր սերունդ" ՀԿ անդամների կողմից կազմակերպվել է ակցիա
ԼԳՊՏ ներկայացուցիչները, այսինքն նույնասեռականները, ԼԳՊՏ ներկայացուցիչները, այսինքն նույնասեռականները, ամենից շատ բռնության են ենթարկվում սեփական ընտանիքներում և ուժային կառույցներում: Ընդ որում՝ ուժային կառույցներում նրանք ենթարկվում են և սեռական և ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության մասնագետները: Թեմայի մասին առավել համակողմանի զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է «Նոր Սերունդ» ՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանին: