ԼԳԲՏ ներկայացուցիչներն ամենից շատ բռնության են ենթարկվում ուժային կառույցների և ԶԼՄ-ների կողմից«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել «ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի խախտումները Հայաստանում» թեմայով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ անդամները ներկայացրին հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ ուժային կառույցների, առողջապահական ոլորտի, պետական կառույցների, հասարակական ակտիվ մարդկանց, մեդիա դաշտի, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքների շրջանում:
Լրագրող-հետազոտող Նանե Բագրատունու խոսքով՝ ԼԳԲՏ ներկայացուցիչներն ամենից շատ բռնության են ենթարկվում սեփական ընտանիքներում և ուժային կառույցներում. «Ընդ որում՝ ուժային կառույցներում նրանք ենթարկվում են բռնության բոլոր տիպերին՝ սեռական, ֆիզիկական և հոգեբանական»:
«Մեդիա կենտրոն». Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսՍեպտեմբերի 24-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ հոկտեմբերի 4-ին Գյումրիում կազմակերպվելիք «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսի վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն էին.
Արման Սահակյանը՝ «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն,
Մարիետա Բաղդասարյանը՝ «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ:
«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը:
Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին, հատկապես ընտրությունների լուսաբանման գործընթացում` հանդիսանալով կամուրջ մեդիայի և քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերի, կազմակերպությունների միջև:
«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»
Քայլերթ ՎանաձորումԴեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր քայլերթ Հայքի հրապարակից մինչև Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածք: Քայլերթը կրում էր «Հասնել զրոյի» խորագիրը: Մանրամաները կարողեք դիտել մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
«Հայաստանը մենք`բոլորս ենք»«Հայաստանը մենք`բոլորս ենք»
Այսօր` սեպտեմբերի 21-ին, «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Հայաստանը մենք`բոլորս ենք» միջոցառմանը Վանաձոր քաղաքում «Նոր Սերունդ» ՀԿ-ի աշխատակիցները և Վանաձոր մասնաճյուղի կամավորները քաղաքացիներին բաժանեցին եռագույն փուչիկներ և ժապավեններ`այդպիսով բարձր տրամադրություն և դրական լիցքեր հաղորդելով նրանց: ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Տեսադաշտ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղիներըՏեսադաշտ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղիները
Ինչպե՞ս ընտրել ճիշտ տերմիններ եւ ձեւակերպումներԻնչպե՞ս ընտրել ճիշտ տերմիններ եւ ձեւակերպումներ, երբ խոսքը վերաբերվում է հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին, որոշակի առողջական եւ հոգեբանական խնդիրներ, ինչպես նաեւ տարբեր կողմնորոշումներ ունեցող մարդկանց, նրանց մասին լրատվական հաղորդումներ ու տեսանյութեր պատրաստելիս: Չսխալվելու եւ խնդիրներից խուսափելու համար ԶԼՄ ներկայացուցիչների եւ բլոգերների համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Քննարկման առանցքում են եղել ՄԻԱՎ-ին ու սեռականությանը վերաբերող թեմաների լուսաբանումները: Նշվել է, որ ցանկացած թեմայի անդրադառնալիս լրագրողը պարտավոր է դուրս չգալ էթիկայի սահմաններից եւ խուսափել խտրականության դրսեւորումներից: ,,Նոր սերունդ ,, մարդասիրական ՀԿ-ն ու ,,Իրավունքի կողմ ,, իրավապաշտպան ՀԿ-ն համատեղ ընթացիկ տարվա մարտից են նման դասընթաց անցկացնում ՀՀ-ում: Գյումրիում անցկացված քննարկմանը մանակցել են հայաստանյան տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ:
Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինելՀասարակության մեջ արմատացած բռնությունը, կարծրատիպային ու խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ ստիպում է շատերին հիասթափվել կյանքից, մարդկանցից, երկրից, միջավայրից: Սակայն ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, երբ հասարակությունը գիտակցեր մարդու՝ բարձրագույն արժեք լինելը, նրա անխախտելի իրավունքները…
Պարտադիր չէ, որ տեսանյութում նկարահանված անձինք լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:
բարեգործության միջազգային օր«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհավորում է բոլորին և վստահեցնում, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և իրականացնել 2004 թ.-ից որդեգրած մարդասիրական առաքելությունը: