Աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղերի բաց մրցույթ
20 August, 2018
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է 5 աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղերի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագրի շրջանակներում:
Տևողությունը` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով
Աշխատավայրը` Հայաստան, ՀՀ 8 մարզեր՝ Արագածոտն, Արարատ,
Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր և
Տավուշ
Պաշտոնը` Աութրիչ աշխատող
Աշխատանքի սկիզբը` 01.10.2018թ.
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Դիմումների վերջնաժամկետ` 21.09.2018թ.
Պաշտոնի նկարագիր՝
Այս պաշտոնի հիմնական գործառույթները ներառում են բայց չեն սահմանափակվում հետևյալով` շահառուների հայտնաբերում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և լնդային տրանսուդատի հետազոտության իրականացում, գործավարություն, հանդիպումների և սեմինարների կազմակերպում:
Պարտականություններ՝
- Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ 8 մարզերում:
- Կատարել մարզային այցեր և հայտնաբերել հավանական շահառուներին։
- Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների վերաբերյալ։
- Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի կամավոր խորհրդատվություն և թեստավորում:
- Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ:
- Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր։
- Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ:
- Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, ներկայացնել կազմակերպված միջոցառումների և թիրախ խմբերի հետ շփման արդյունքները:
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների
- Պատվիրատուի կողմից կազմակերպված դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն:
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ ըստ պատվիրատուի պահանջի:
Պահանջվող որակավորումներ`
- Աութրիչ աշխատանքների փորձ
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացության առկայությունը ցանկալի է
- Համակարգիչ` MS Office, Internet Outlook
- Տվյալների վերլուծության ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը խրախուսվում է
- Թիմում աշխատելու ունակություններ
- Լավ հաղորդակցման ունակություններ
- Ստեղծագործական ջիղ
- Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ խնդրում ենք հաշվի առնել, որ մինչև ծրագրային աշխատանքների մեկնարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, ընտրված աշխատակիցները պետք է անցնեն աութրիչ աշխատանքի վերաբերյալ վերապատրաստում։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն տարբերակով ուղարկեն jobngngo@gmail.com էլ. հասցեին մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 21-ը` նպատակ դաշտում նշելով «Աութրիչ» բառը: