infongngo@gmail.com
+374 60 478989

«Սպիտակի Ակտիվ Երիտասարդներ» նախաձեռնության կողմից իրականացվեց «Քաղաքային զբոսայգու բարեկարգում» ծրագիրը:

09 March, 2020

2020 թվականի հունվարի 15֊ից փետրվարի 15֊ը «Սպիտակի Ակտիվ Երիտասարդներ» նախաձեռնության կողմից իրականացվեց «Քաղաքային զբոսայգու բարեկարգում» ծրագիրը, որին մասնակցեցին նախաձեռնության անդամները և մի շարք կամավորներ։

Ծրագրի նպատակն էր բարելավել քաղաքային զբոսայգում հանգստի կազմակերպումը։ Ծրագրին մասնակցեցին ոչ միայն նախաձեռնության անդամները, այլ նաև կամավորներ, որը նպաստեց նաև քաղաքում ակտիվ երիտասարդների բացահայտմանը և նախաձեռնողականության բարձրացմանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից պատրաստվեցին և զբոսայգում տեղադրվեցին թվով 4 նոր նստարաններ, որոնք երկար տարիներ կծառայեն քաղաքացիներին։

Ծրագրի ավարտին կազմակերպվեց հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Էդգար Քոչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, իսկ մասնակիցներն էլ պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել այլ ծրագրերում ևս։

Ծրագիրը իրականացվել է «Սպիտակի Ակտիվ Երիտասարդներ» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։