infongngo@gmail.com
+374 60 478989

«ՔՀԿ կարողությունների զարգացում և հզորացում սեռականության ոլորտում» երկօրյա դասընթաց

26 April, 2018

2018 թվականի ապրիլի 13-ից 14-ին Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՔՀԿ կարողությունների զարգացում և հզորացում սեռականության ոլորտում» երկօրյա դասընթացը։

Դասընթացի առաջին օրը՝ ապրիլի 13-ին, սեռականության փորձագետ Ալիկ Ուստյանը ներկայացրեց «Սեռականության սահմանումը և բաղադրիչները», «Կենսաբանական սեռ», «Սեռային ինքնություն և սեռական վարքագիծ», «Սեռական կողմնորոշում և նրա տեսակները» թեմաները։

Այնուհետև ՆՍՀԿ կամավորը ԱՄՆ-ից՝ Ռեժինա Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքները ԱՄՆ-ում. զարգացումները, կարևոր իրադարձությունները, փաստերը և ներկա իրավիճակը։

Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում ներկայացվեցին «Գենդեր և նրա տեսակները», «Գենդերային արտահայտում», «Գենդերային դերեր», «Գենդերային կարծրատիպեր», «Տրանսգենդերություն․ տրանսգենդերության կոմպոնենտները» «Սեռական կողմնորոշման դրսևորումները տրանսգենդեր անձանց դեպքում» թեմաները։

Դասընթացի բոլոր թեմաները ներառում էին և տեսական, և գործնական հատվածներ, խմբային ինտերակտիվ աշխատանքներ և ուղեկցվում էին ակտիվ ու բուռն քննարկումներով։