Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորմամբ մանկապարտեզը համալրվեց նոր, գունավոր և ներառական աթոռներով, պահարաններով և սեղաններով։ Գնումները կատարելիս հաշվի են առնվել մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքը և կարիքները, հատկապես ուշադրություն դարձնելով հաշմանամություն ունեցող երեխաներին։
Նոր գույքը առավել ներառական և դրական է դարձնում մանկապարտեզի միջավայրը, հեշտացնում է ներառական երեխաների համար գույքից օգտվելը։
Ծրագիրը իրականացվել է «Վանաձորի № 35 ներառական մանկապարտեզը» ՀՈԱԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։