infongngo@gmail.com
+374 60 478989

Փաստաթղթերի կազմման փորձագետների բաց մրցույթ

24 October, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում  հայտարարում է փաստաթղթերի կազմման փորձագետների բաց մրցույթ:

Տևողությունը`          պայմանագրային       

Աշխատավայրը`      Հայաստան, Ք. Երևան       

Պաշտոնը`                Փաստաթղթերի, ուղեցույցների կազմման փորձագետ

 

Փաստաթղթերի տեսակները՝    1․Աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ձևաչափ

                                                     2․ՀԿ աշխատակիցների և կամավորների խրախուսման և պատժման ձևաչափի ձեռնարկ

                                                       2.1.ՀԿ աշխատակիցների և կամավորների վերապատրաստման միջոցառումների ստանդարտացման ձեռնարկ (դասընթացներ, առցանց կուրսեր և այլն)

                                                     3․ՀԿ նոր ռազմավարական պլանին համապատասխան ֆոնդահայթայթման ռազմավարության վերաբերյալ ձեռնարկ

 

 Հաշվետու է`                                Ծրագրի համակարգողին

Հայտարարության ակիզբը`         Հոկտեմբերի 24, 2018թ.

Դիմումների վերջնաժամկետ`      Հոկտեմբերի 31, 2018թ.

 

Աշխատանքի նկարագրություն.

  • Ներդնելով ունեցած փորձը՝ կազմել համապատասխան ձևաչափերով փաստաթղթեր, որոնք հնարավոր է համապատասխանեցնել ՆՍՀԿ կանոնակարգերին և գործող ձևաչափերին։

 

Պահանջվող որակավորումներ.

  • Փաստաթղթեր  կազմելու հմտություններ,
  • Աշխատանքային փորձ

Կրթությունը համապատասխան ոլորտներում կդիտվի որպես առավելություն:

Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն ուղարկել jobngngo@gmail.com էլ.հասցեով` թեման նշելով Փորձագետ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել՝ +374 60 487979, +374 60 378989:

 

«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: