Փետրվարի 14-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Մեր պատմության մոլորակը» թատերական ներկայացումը։
«ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ» թատերական ներկայացման նպատակն էր խթանել հանդուժողականության և խաղաղասիրության գաղափարը, սերը և հարգալից վերաբերմունքը Գյումրի քաղաքի երեք սերունդների՝ պատանիների, երիտասարդների, միջին տարիքի մարդկանց և տարեցների միջև:
Կազմակերպված թատերական միջոցառումը նվիրված էր հանդուժողականության, խաղաղասիրական թեմաներին՝ խտրականության կանխարգելում, կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծում։ Ներկայացումները կրելու են շարունակական բնույթ:
Ընտրված էր Վ. Սարոյանի «Պատերազմ» պատմվածքը, որը բեմականացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկ թատրոնի դերասան-ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից: Դերասանական խումբը ընտրված էր կազմակերպության շահառուներից, որոնք գերազանց ներկայացրեցին բեմականացումը: Միջոցառման մասնակիցները՝ «Արաքս» բարեգործական ՀԿ-ի անդամները, շահառուները, հյուրերը, տպավորված էին ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ դերասանների խաղով, այլ նաև հանդուժողականության, խաղասիրության, խտրականության կանխարգելման, կոնֆլիկտների խաղաղ լուծման սարոյանական տեղեկատվության արդիականության կարևորության մատուցմանը՝ ո՛չ պատերազմին, ո՛չ խտրականությանը:
Ծրագիրը իրականացվել է «Արաքս» բարեգործական ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին: