2018թ․-ի հունիսի 29-ից 30-ին տեղի ունեցավ «ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում» 4-անգամյա դասընթացաշարի երկրորդ փուլը՝ «Սեռականություն» թեմայով։
Դասընթացի առաջին օրը սեռականության փորձագետ Ալիկ Ուստյանը ներկայացրեց «Սեռականության սահմանումը և բաղադրիչները», «Կենսաբանական սեռ», «Սեռային ինքնություն և սեռական վարքագիծ», «Սեռական կողմնորոշում և նրա տեսակները» թեմաները։
Երկրորդ օրը ներկայացվեցին «Գենդերի հասկացությունը և սահմանումը», «Գենդերային արտահայտում: Գենդերային դերեր», «Գենդերային կարծրատիպեր», «Տրանսգենդերության կոմպոնենտները», «Սեռական կողմնորոշման դրսևորումները տրանսգենդեր անձանց մոտ» թեմաները։
Դասընթացը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, ինտերակտիվ վարժանքներով, տեսանյութերի և սահիկաշարի դիտումով:
Դասընթացն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: