infongngo@gmail.com
+374 60 478989

«Խտրականության արգելք հանուն ժողովրդավար հասարակության» եռօրյա դասընթաց

31 May, 2018

 

2018 թվականի մայիսի 23-25-ը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ ՔԿՀ ներկայացուցիչների համար նախատեսված «Խտրականության արգելք հանուն ժողովրդավար հասարակության» եռօրյա դասընթացը «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի երեք օրերի ընթացքում իրավական փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց  «Մարդու իրավունքներ», «Խարանի և խտրականության կանխարգելում», «Խոսքի ազատություն և ատելության խոսք» թեմաները։

Դասընթացի առաջին օրվա թեման էր «Մարդու իրավունքներ»-ը, որի շրջանակներում քննարկվեցին «Մարդու իրավունքների հասկացությունը, ծագումն ու սերունդները», «ԼԳԲՏ անձանց՝ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում», «Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները», ներկայացվեցին  և քննարկվեցին մի քանի դատական գործեր, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»։

Դասընթացի երկրորդ օրվա թեման էր «Խարանի և խտրականության կանխարգելումը», որի շրջանակներում փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում», «Խտրականության կատեգորիաները, որոշակի հատկանիշներ», «Խտրականության դեմ իրավունքում ապացուցողական հարցերը», «Խտրականության դրսևորումը բռնության միջոցով»։


Դասընթացի երրորդ օրվա թեման էր «Խոսքի ազատություն- ատելության խոսք»: Թեմայի շրջանականերում քննարկվեց հետևյալը՝ « Ի՞նչ է խոսքի ազատությունը: Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս տարբերել խոսքի ազատության իրացումն ատելության խոսքից», «Ատելության խոսքի համար պատասխանատվության գործող մեխանիզմները», «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք», «Վիրավորանք, զրպարտություն», «Ատելության խոսքն առցանց տիրույթում»։

Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերն ուղեկցվեցին տեսահոլովակների դիտումներով և ինտերակտիվ վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցներն առավել դյուրին ընկալեցին մատուցվող թեման:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ: