«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սիրով հրավիրում է ԱՄՆ-ում իրավաբանական կրթությամբ հետաքրքրված անձանց մասնակցելու ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցների և կրթության հնարավորությունների վերաբերյալ դասընթացին:
Սեմինարի նպատակն է մասնակիցներին օգնել ավելի լավ պատկերացում կազմել ԱՄՆ իրավագիտության համալսարանների մասին, ինչպես նաև ծանոթանալ կրթաթոշակային հնարավորություններին, դիմելու ընթացակարգերին և ժամկետներին:
Միջոցառման օրն ու ժամը՝ ապրիլի 12, 15: 00
Միջոցառման վայրը՝ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում (հասցե՝ Թումանյան 41, բն․ 4)
Սեմինարը կանցկացնի ՆՍՀԿ կամավոր, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգիայի բակալավրի կոչումով շրջանավարտ, Ռեժինա Ագոպյանը, որն իր ուսումը շարունակելու է իրավաբանության ոլորտում՝ ԱՄՆ համալսարաններից մեկում: Ռեժինան «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ կամավորն է «Դեպի Հայք» ծրագրի միջոցով:
Դասընթացին կարող եք դիմել լրացնելով ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ: