infongngo@gmail.com
+374 60 478989

ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

06 August, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը ՏՍՏ-ների շրջանում» ծրագրի շրջանակներում:

Տևողությունը`                                      1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Աշխատավայրը`                                  Հայաստանի Հանրապետություն 

Պաշտոնը`                                            Աութրիչ աշխատող

Հաշվետու է                                           Ծրագրի համակարգողին

Պաշտոնը՝

«Աութրիչ» աշխատանք․ բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` նրանց դեպի կանխարգելման, թեստավորման և բուժման ծառայություններ ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել առավել ռիսկի ենթարկվող բնակչությունների հետ և իրազեկել համայնքներում առկա ՄԻԱՎ ծառայություների վերաբերյալ: Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ ինտերնետի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի, սեռավարակների վերաբերյալ տեղեկատվություն, կանխարգելման ուղերձներ, կանխարգելման միջոցներ տրամադրելու, անհրաժեշտ այլ ծառայությունների համար ուղղորդելու և ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով:

Պարտականություններ՝

  1. Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ-ում;
  2. Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
  3. Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության (ԿԽՀ) ծառայությունների վերաբերյալ;
  4. Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի կամավոր խորհրդատվություն և թեստավորում;
  5. Ուղղորդել՝ օգտվելու ԿԽՀ ծառայություններից, անհրաժեշտության դեպքում ուղեկցել;
  6. Շահառուներին տրամադրել  պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
  7. Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ;
  8. Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
  9. Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների     ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
  10. Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների;
  11. Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
  12.  Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  13. Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

Պահանջվող որակավորում`

  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…)
  • Հայերենի իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Լավ հաղորդակցման ունակություններ
  • Ստեղծագործական ջիղ
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների

Ցանկացողները պետք է  լրացնեն հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ։