infongngo@gmail.com
+374 60 478989

Այսօր աշխարհը նշում է բարեգործության միջազգային օրը

05 September, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհավորում է բոլորին  և վստահեցնում, որ շարունակելու է հավատարիմ մնալ  իր սկզբունքներին և իրականացնել  2004 թ.-ից որդեգրած մարդասիրական առաքելությունը:

Բարեգործության միջազգային օրը սահմանվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում:

Ամսաթվի ընտրությունը պատահական չէ. սեպտեմբերի 5-ը կաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակակիր Մայր Թերեզայի մահվան տարելիցն է:

 

Նպատակը հանրության ուշադրության գրավումն է աղքատության և հումանիտար սուր խնդիրների հաղթահարման համար բարեգործական կազմակերպությունների և անհատների գործունեության վրա, նրանց աշխատանքի խրախուսումը և աշխարհում մարդկանց, հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մոբիլիզացումը՝ կամավորական ու բարեգործական աշխատանքներին մասնակցելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹ