Թափուր աշխատատեղ
25 June, 2018
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ծրագրի օգնականի» թափուր աշխատատեղի բաց մրցույթ:
Պաշտոնի անվանումը` Ծրագրերի օգնական:
Անմիջական ղեկավար` Ծրագրի համակարգողին:
Սկիզբ` Հոկտեմբերի 01, 2017թ․
Տևողությունը` Մեկ ամիս փորձաշրջանով (երկարացման հեռանկարով)
Հաստիքը՝ ամբողջ դրույք:
Աշխատանքի նկարագրություն.
- Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների։
- ՀԿ-ի կողմից իրականացվող գործառույթների մասին տեղեկատվության տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալակն ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն։
- ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն)։
- Հանդիպում քննարկումների մասնակցություն և արձանագրում։
- Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում։
- ՀԿ-ի աշխատակազմի միջև աշխատանքների համաձայնեցում և աշխատանքների պլանավորում։
- Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի ժամանակին թարգմանություն և կազմում։
- Առանձին աշխատանքային հանձնարարականների կատարում ըստ վերադասի/ների համաձայնությամբ։
- Արտաքին և ներքին հաղորդակցման տիրապետում։
- պատրաստել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր.
- Կազմակերպել աշխատանքային ժողովներ համաձայն հանձնարարության։
- ապահովել կազմակերպության և ծրագրի գույքի խնայողական օգտագործում.
- «Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.
- պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և գործատուի առաջադրած պայմաներին.
- պահպանել առողջական, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային պահպանության կանոնները: Հրդեհի առաջացման դեպքում միջոցներ ձեռնարկել նրա դեմ.
- կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր աշխատանքային պարտականությունները` ենթարկվելով ներքին կարգապահական կանոնների պահանջներին.
- կատարել պաշտոնական հրահանգներով կամ վերադասի /ների/ հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին.
- աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող` «Գործատու»-ի, ղեկավար անձանց կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք.
- իր պարտականությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանք` ոչ աշխատանքային և տոնական օրերին.
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն
- Համակարգիչ՝ MS Office, Internet Outlook
- Տվյալների վերլուծության ունակություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
- Թիմում աշխատելու ունակություն
- Լավ հաղորդակցման ունակություններ
- Ստեղծագործական ջիղ
- Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների:
Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակեսնագրականն ու մոտիվացիոն նամակն (մինչև 150 բառ) ուղարկեն jobngngo@gmail.com հասցեին մինչև 2018 թվականի հունիսի 30-ը՝ նպատակ դաշտում նշելով «Ծրագրերի օգնական»:
«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսավորմամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: