Իրավաբանի թափուր հաստիք
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
Պաշտոնը – իրավաբան
Աշխատանքի սկիզբ – մայիսի 1, 2018թ
Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով
Վայրը – Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
– Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն այցելուներին:
– Ըստ անհրաժեշտության կազմել դիմումներ, հայցադիմումներ և այլ փաստաթղթեր:
– Ներկայացնել այցելուների իրավունքները պետական մարմիններում և դատարաններում:
– Հանդես գալ շահերի պաշտպանությանն ուղղված գործառույթներով պետական և ոչ պետական մարմիններում:
– Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:
– Մշակել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացների մոդուլներ:
– Վարել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացներ:
– Պատրաստել իրավաբանական եռամսյա, վեցամսյա և տարեկան հաշվետվություններ հայերեն և անգլերեն լեզուներով:
– Պատրաստել աշխատանքի ընդունման պայմանագրեր, աշխատանքի նկարագրություններ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթեր:
– Պատրաստել պայմանագրեր հայերեն լեզվով (անհրաժեշտության դեպքում`անգլերեն):
Պահանջվող հմտություններ և կրթություն
– Իրավաբանի մագիստրոսի ատիճան
– Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
– Հետազոտական աշխատանք կատարելու փորձ
– Գերազանց համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Internet Explorer and E-mail
– Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, ռուսերենի իմացությունը ողջունելի է
– Իրավական տերմինաբանության իմացություն
-Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
– Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
– Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) մինչև 2018 թ.-ի մայիսի 1-ը ուղարկել jobngngo@gmail.com էլ հասցեին՝ նամակի առարկա (subject) տողում նշելով «Իրավաբանի հաստիքի համար»:
Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել pdf ֆորմատով՝ ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):