Իրավաբանի թափուր հաստիքի հայտարարություն
14 September, 2018
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
Պաշտոնը – իրավաբան
Աշխատանքի սկիզբ – 01.10.2018
Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով
Աշխատավայրը – ՀՀ, ք. Երևան
Աշխատանքային պարտականությունները և գործառույթները
- կազմում է ՀԿ-ի գործունեությունից և իրականացվող ծրագրերից բխող պայմանագրեր և կից փաստաթղթեր,
- տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն ՀԿ-ի շահառուներին,
- իրավաբանական կարծիք է տրամադրում ՀԿ-ի կողմից կազմվող տեղեկատվական նյութերի, կանոնակարգերի, քաղաքականությունների և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ,
- հանդես է գալիս շահերի պաշտպանությանն ուղղված գործառույթներով պետական և ոչ պետական մարմիններում,
- կատարում է օրենսդրական, իրավաբանական վերլուծություններ և կազմում զեկույցներ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- ՀՀ օրենքների և ընթացակարգերի գերազանց իմացություն,
- համակարգչային և ինֆորմացիոն համակարգերի իմացություն և տիրապետում,
- վերլուծական գերազանց հմտություններ,
- թիմում աշխատելու, արդյունավետ համագործակցելու ունակություն,
- հաշվետվություններ կազմելու ունակություններ,
- զեկույցներ կազմելու հմտություններ,
- անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ը ուղարկել jobngngo@gmail.com էլ. հասցեին՝ նամակի առարկա (subject) տողում նշելով «Իրավաբանի հաստիքի համար»: