infongngo@gmail.com
+374 60 478989

ԼԱՅՖ-11

14 October, 2019

2019 թվականի հոկտեմբերի 11-12-ը  տեղի ունեցավ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-11 արտագնա տեղեկատվական հարթակը, որն այս անգամ նախատեսված էր ՏՍՏ սկսնակ ակտիվիստների համար:

ԼԱՅՖ-11 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

Արտագնա տեղեկատվական հարթակի առաջին  օրը ՆՍՀԿ իրավաբան/փաստաբան, «Առողջության իրավունք» ծրագրի Իրավական խոչընդոտների հաղթահարման մասնագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև ՀՀ բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակին, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին և խտրականության հաղթահարման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումները:

Տեղեկատվական հարթակի երկրորդ օրը ՆՍՀԿ ծրագրերի համակարգող, սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Սեռականություն» թեման, որի շրջանակներում մասնակիցները խմբային խաղերի, ոչ ֆորմալ կրթական միջավայրի միջոցով ծանոթացան բարդ թեմային, բացահայտեցին սեռականության կոմպոնենտները, սկսեցին մտածել իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին, տարբերեցին մի շարք կարևոր տերմիններ։

Օրը շարունակվեց «Առաջնորդություն» թեմայով, որի շրջանակներում ակտիվիզմի ոլորտում մեծ փորձ ունեցող Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց առաջնորդության ձևերը, տեսակները, առաջնորդի հատկանիշները։

Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով:

ԼԱՅՖ-11 արտագնա տեղեկտավական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: