infongngo@gmail.com
+374 60 478989

ԼԳԲՏԻ անձանց հզորացում» չորսանգամյա սեմինար վարժանքի առաջին դասընթացը

04 April, 2018

2018 թվականի, մարտի 27-30-ին տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ անձանց հզորացում» չորսանգամյա սեմինար վարժանքի առաջին դասընթացը։

 Դասընթացի ընթացքում ներկայացվեցին «Մարդու իրավունքներ․պաշտպանության մեխանիզմներ», «Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», «Խարանի և խտրականության կանխարգելում», «Խոշտանգման արգելք» թեմաները։

Դասընթացի առաջին օրը՝ մարտի 27-ին փորձագետ Արա Ղարագյոզյանը ներկայացրեց «Խոշտանգման արգելք» թեման․ Ինչ է խոշտանգումը, Խոշտանգման և վատ վերաբերմունքի տարանջատումը, որպես ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման սահմանում, Խոշտանգման ենթարկված  զոհերի գործերի քննության առանձնահատկությունները, Խոշտանգման և վատ վերաբերմունքի միջազգային չափանիշերը և ՄԻԵԴ-ի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները։

2018 թվականի, մարտի 28-ին՝ «ԼԳԲՏԻ անձանց հզորացում մարդու իրավունքների ոլորտում»  դասընթացի երկրորդ օրը փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքները և մարդու իրավունքների Եվրոպական դատարան թեման․ Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական համակարգը, ՄԻԵԿ իրավունքների պաշտպանության շրջանակը,  ՄԻԵԴ դիմումի ընդունելիության չափանիշները։

2018 թվականի, մարտի 29-ին՝ «ԼԳԲՏԻ անձանց հզորացում մարդու իրավունքների ոլորտում»  դասընթացի երրորդ օրը փորձագետ Հայկ Հայրապետյանը ներկայացրեց Խարանի և խտրականության կանխարգելում թեման․ Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում, Խտրականության կատեգորիաները, Խտրականության դեմ իրավունքում ապացուցողական հարցերը, Խտրականության դրսևորումը բռնության միջոցով։

2018 թվականի, մարտի 30-ին՝ «ԼԳԲՏԻ անձանց հզորացում մարդու իրավունքների ոլորտում»  դասընթացի երրորդ օրը փորձագետ Հայկ Հայրապետյանը ներկայացնում է մարդու իրավունքներ թեման՝ մարդու իրավունքների հասկացությունը, ծագումն ու սերունդները, ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, ԼԳԲՏ անձանց առնչվող իրավական փաստաթղթերը և ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, Մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կառույցները և կազմակերպությունները։

Դասընթացի բոլոր թեմաները ներառում էին և տեսական, և գործնական հատվածներ, ուղեկցվում էին ակտիվ և բուռն քննարկումներով։ Դասընթացի մասնակիցները զինվեցին խոր և բովանդակալից գիտելիքներով Մարդու իրավունքների պաշտպանության, Խարանի, խտրականության և խոշտանգման կանխարգելման ոլորտներում՝ մեծ ոգևորությամբ ու հետաքրքրվածությամբ սպասելով սեմինար-վարժանքի հաջորդ փուլերին, որոնց ընթացքում կստանան գիտելիքներ ու հմտություններ սեռականության, մշտադիտարկման և հաշվետվողականության, առաջնորդության, ակտիվիզմի, ռազմավարական ծրագրեր կազմելու, միջոցառումների կազմակերպման և հանրային խոսքի ոլորտներում։

Սեմինար-վարժանքն իրականացվում է «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: