infongngo@gmail.com
+374 60 478989

Կամավորների դերը ՄԻԱՎ-ի հակազդման գործում

28 December, 2019

2019թ․-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Կամավորների դերը ՄԻԱՎ-ի հակազդման գործում» թեմայով դասընթաց-քննարկում։

Դասընթաց-քննարկումը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի ֆինասական աջակցությամբ իրականցվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում։

Դասընթաց-քննարկումների նպատակն է հավասարը հավասարին քննարկումների միջոցով խթանել կամավորների ներգրավվածությունը ՄԻԱՎ-ի հակազդման գործում։

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ դասընթաց-քննարկում  ՄԻԱՎ-ի ոլորտի ակտիվիստների համար։ Դասընթացի ընթացքում վերապատրաստված կամավոր Արմեն Սավչենկոն «Տաթևիկ»  ՀԿ-ի կամավորներին ներկայացրին կամավորների դերը ՄԻԱՎ-ի հակազդման գործում, կամավորության տեսակներն ու նշանակությունը, աութրիչ աշխատանքի առանձնահատկությունները,ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, Ազգային ծրագրում ներառված առավել խոցելի խմբերը և այլն։

Դասընթացը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ինտերակտիվ վարժանքներով: