2019թ․-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակել է Հայաստանի համար հարցերի ցանկը։
Կոմիտեն իր հարցերի ցանկում անդրադարձել է նաև 2019թ․-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԵԿՈՄ-ի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե ներկայացված զեկույցում բարձրաձայնված խնդիրներին, մասնավորապես․
կետ 17․ Անդրադառալով կոմիտեի նախորդ դիտարկումներին (կետ 31-32), խնդրում ենք տրամադրել թարմացված տեղեկություն,
(c) ինչ քայլեր են ձեռնարկվել բանտերի ղեկավարության հեղինակության բարձրացման, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ազդեցությունը և ոչ ֆորմալ հիերախիան նվազեցնելու, հոմոսեքսուալ բանտարկյալների և սեռական բնույթի հանցագործություն գործած անձանց նկատմամբ խտրականությանը և բռնությանը վերջ դնելու ուղղությամբ։
Հարկ է նշել, որ այս խնդրի լուծմանն աջակցելու նպատակով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դեռևս 2018-2019 թթ.-ին իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում բազմիցս համագործակցության առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության Նախարարությանը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչների համար վերապատրաստման դասընթացներ իրականացնելու նպատակով։ Դասընթացների համար ընտրված են եղել մարդու իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, խարանի և խտրականության կանխարգելում, խոշտագում թեմաները, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում տարբերակված և խտրական վերաբերմունքի առկայությունը։
Չնայած Կազմակերպության կողմից ցուցաբերած նախաձեռնողականությանը, ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկել համագործակցելու և Կազմակերպության կողմից անցկացվող դասընթացներին մասնակցելու ուղղությամբ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ցուցաբերելու է շարունակական հետևողականություն և մասնակցություն Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանն ուղղված գործընթացներում։