infongngo@gmail.com
+374 60 478989

Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովում

17 July, 2018

ՀՀ Ազգային Ժողովում 2018թ.-ի հուլիսի 10-ին ժամը 14:30-ին տեղի ունեցավ <<Միացյալ Առաջնորդների Պալատ>> ԵՀԿ-ի կողմից կազմակերպված <<Երիտասարդների դերը քաղաքական ոլոտում>> թեմայով քննարկում Ազգային Ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության իրավաբան Անահիտ Մկրտչյանը:

Վերջինս իր ելույթում պատգամավորի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ օրենքներում առկա վիրավորական և խտրական տերմինների ցանկը, որոնք վաղուց դուրս են եկել շրջանառությունից և հակասում են միջազգային չափորոշիչներին:

Ի պատասխան պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն հարցին, թե արդյոք բացի տերմինալոգիայի հետ կապված խնդրից, նկատվում է նաև բովանդակային խնդիրներ, իրավաբան Անահիտ Մկրտչյանը մատնանշեց մի քանի խնդիրներ, ինչպիսիք են՝ ՀՀ  Առողջապահության նախարարի 2013թ.-ի, փետրվարի 7-ին N 06-Ն հրամանի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 15-րդ կետի ա) ենթակետը, որը որպես դոնացիան բացառող մշտական հակացուցում նախատեսում է արվամոլությունը, «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որում որպես խտրականության հիմք նախատեսված չեն սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը և այլն:

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հաշվի առնելով առաջարկների կոնկրետությունն ու հստակությունը առաջարկեց ունենալ լրացուցիչ հանդիպում, առաջարկները փորձագետների խմբի հետ քննարկելու համար: