2018թ.-ի հունիսի 6-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՏՍՏ-ների, Տրանս անձանց, ԹՆՕ-ների և ԿՍԿ-ների հիմնախնդիրներով զբաղվող, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել Գլոբալ Հիմնադրամի համայնքային, իրավունքների և գենդերային հարցերով տեխնիկական աջակցության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ-ում ՏՍՏ և տրանս անձանց, սեռական ծառայություն մատուցողների և ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիության իրավական պատնեշները մեղմացնելուն և այդ համայնքների ներկայացուցիչների նպատակային և ներառական ընդգրկմանը տվյալ նախագծի մշակման մեջ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ծրագրին դիմելու ընթացակարգը, անդրադարձան հանրույթը ներկայացնող կառույցների և հանրույթի ներկայացուցիչների ներգրավվածությանը ՄՀՀ կազմում, ընտրությունների թափանցիկ կազմակերպման գործընթացին, ինչպես նաև հայտնեցին իրենց դիրքորոշումներն ու տեսակետները երկրում գոյություն ունեցող իրավական դաշտի բացերի վերաբերյալ և բոլոր այն մտահոգությունները, ինչի շուրջ կարելի է ակնկալել տեխնիկական աջակցություն: