infongngo@gmail.com
+374 60 478989

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է MSMIT ԴԱՍԸՆԹԱՑԸ

15 August, 2019

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է MSMIT արտագնա դասընթացը ՀԿ ներկայացուցիչների համար:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «MSMIT գործիքը» (ամբողջական անվանումը՝ ՏՍՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ-ի կանխարգելմանն ուղղված  համակարգային ծառայությունների իրականացման գործիք) թեմայով երկօրյա արտագնա հանդիպում ՄԻԱՎ-ի և առողջապահության ոլորտում փորձ ունեցող ՀԿ ներկայացուցիչների համար:

Հանդիպման նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ծանոթացնել MSMIT գործիքին, որը պրակտիկ, տեղեկատվական-մեթոդաբանական նորագույն հավելված է՝ հաստատված համաշխարհային բոլոր լավագույն չափանիշներով, և առաջարկում է լիակատար և առաջադեմ մոտեցում ՏՍՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ տարածմանը համակարգային հակազդման գործընթացում։

Համաշխարհային MSMIT ուղեցույցը մշակվել ու հրատարակվել է միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր դերակատարների աջակցության և հովանավորության շնորհիվ, որոնք պատասխանատու են ՄԻԱՎ և ՍՃՓՎ համաճարակային բարօրության համար`  ՏՍՏ անձանց շրջանում։

Ե՞րբ՝  օգոստոսի 30-31, 2019 թ.

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ նամակով:

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Երևանից տեղափոխումը դեպի դասընթացի վայր․ ինչպես նաև հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև կցված հայտադիմումը մինչև 2019 թ.-ի օգոստոսի 19-ը:

Հարցերի համար կարող եք դիմել՝ նամակ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ annmirzoyan.ngngo@gmail.com կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:

«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: