infongngo@gmail.com
+374 60 478989

Մենք և մեր իրավունքները

14 October, 2019

2019թ․-ի, սեպտեմբերի՝  23-ին, տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում,  ԼԳԲՏ և համախոհ անձանց համար,  «Մենք և մեր իրավունքները»  թեմայի շրջանակներում՝ դասընթաց-քննարկում ։  Դասընթացը վարեց ՆՍՀԿ իրավաբան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի փորձագետ՝  Շուշան Խնկոյանը։ Դասընթացի ժամանակ մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ առողջության պահպանման և հարակից իրավունքների վերաբերյալ։ Դասընթացի թեմաներն էին՝  մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս,  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողնրի պարտականությունները և պատասխանատվությունը, ՀՀ օրենքը ՄԻԱՎ-ի մասին, բժշկի պարտավորությունները ՄԻԱՎ-ի հետազոտության այցելած անձի նկատմամբ։ Դասընթացը անցավ թեժ հարց ու պատասխաններով, քննարկումներով և խաղերով։

Դասընթացը մասնակիցներին տվեց գիտելիքներ իրենց իրավունքների վերաբերյալ  և բարձրացրեց իրավագիտակցության մակարդակը։