infongngo@gmail.com
+374 60 478989

Ո՞վ է հաջորդը. ընտանեկան բռնության զոհերի հիշատակի մոմավառություն

03 October, 2018

Ով է հաջորդը. ընտանեկան բռնության զոհերի հիշատակի մոմավառություն

Նոր Սերունդ Մարդասիրական  ՀԿ-ի  աշխատակիցներն արեցին իրենց բողոքի քայլն ընդդեմ ընտանեկան բռնության՝ մասնակցելով Հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կազմակերպված հիշատակի մոմավառությանը:

Ըստ ՆՍՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանի՝  ընտանեկան բռնությունը ՀՀ-ում շարունակում է մնալ լրջագույն խնդիրներից մեկը. «Շուրջ 3 տարի աշխատելով ընտանեկան բռնությունների կանխարգելման ոլորտում ՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ, եկել եմ այն հետևության, որ դա ոչ միայն օրենսդրական բացի, այլև հասարակության մի ստվար զանգվածի կողմից այդ երևույթն արդարացնելու ու թաքցնելու արդյունք է:

Չնայած որոշակի փոփոխություններին, սակայն, այնուամենայնիվ իրավապաշտպանների և բռնության ենթարկված կանանց ջանքերով 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին վերջապես ընդունվեց  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  ՀՀ օրենքը: Սա համարում եմ մեծ պայքարի հաջողություններից մեկը: Մնում է ստեղծել համապատասխան մեխանիզմներ օրենքի կիրարկումն ապահովելու համար»:

2010թ-ից  սկսած, երբ  հոկտեմբերիր 1-ին` ամուսնու կողմից  տևական ծեծի արդյունքում զոհվեց Մասիսի բնակիչ, 19-ամյա Զարուհի Պետրոսյանը, Հայաստանում  նշվում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»:  Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության զոհ է դարձել 8 մարդ։