infongngo@gmail.com
+374 60 478989

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում որպես փորձագետ ընդգրկվելու հնարավորություն։

17 May, 2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում որպես փորձագետ ընդգրկվելու հնարավորություն։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18 տարին լրացած բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու Կազմակերպության  կողմից իրականացվող «Դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» մեկամսյա դասընթացին։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվեն հետևյալ թեմաներին․

  • Մարդու իրավունքներ, մարդու իրավունքների սերունդներ,
  • Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական միջոցներ,
  • Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միջոցներ, ՄԻԵԴ,
  • ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները,
  •  ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները եվ դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եվ դրանց շահագործման ժամկետները,
  • Տեսակցություններ տրամադրելու, հանձնուքներ ընդունելու կարգը,
  • Իրերի, առարկաների եվ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եվ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եվ փաթեթներով,
  • Դիտորդական խմբի գործունեության ներկայացում։

Դասընթացի ավարտին լավագույն 3 ունկնդիրները հնարավորություն կստանան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Հասարակական դիտորդների խմբին ներկայացնել Խմբում որպես փորձագետ ընդգրկվելու դիմում։

Խմբի գործունեության նպատակներն են՝

1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը:

 Հասարակական դիտորդների խմբում աշխատանքը հասարակական է և չի վարձատրվում: Դիմողը պետք է անհրաժեշտ ժամանակ տրամադրի խմբի աշխատանքներին մասնակցելու համար:

Ցանկացողները կարող են լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018թ. հունիսի 1-ը, ժամը 18:00-ն:

 

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 378989 հեռախոսահամարով և գրել ngngolegalaid@gmail.com  էլ․ հասցեին։