infongngo@gmail.com
+374 60 478989

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

05 March, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ռազմավարական պլանավորում իրականացնելու համար հայտարարում է
փորձագետի բաց մրցույթ:
Անցկացման օրը՝  ապրիլի 6-8, 2019թ․
Պաշտոնը` ռազմավարական պլանավորման փորձագետ
Հայտարարության սկիզբը` 20.03.2019թ.
Դիմումների վերջնաժամկետ` 25.03.2019թ.
նիստի նպատակն է․
ՆՍՀԿ թիմի, շահառու խմբերի ներկայացուցիչների և փորձագետների համատեղ աշխատանքի միջոցով մշակել և
կազմել ՆՍՀԿ-ի ռազմավարությունը և ռազմավարական կարևորություն ունեցող փաստաթղթերը։


Աշխատանքի նկարագրություն.
• Մասնակցել ՀԿ-ի եռօրյա արտագնա նիստին։
• Համագործակցելով ՆՍՀԿ թիմի և շահառու խմբերի ներկայացուցիչների հետ, աջակցել ՀԿ-ի համար
ռազմավարության և ռազմավարական կարևորություն ունեցող փաստաթղթերի կազմմանն ու մշակմանը։


Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ նշված ոլորտում
• Փաստաթղթերի կազմման և մշակման հմտություններ
• ԼԳԲՏԻ անձանց հետ աշխատանքի փորձ
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Անգլերենի և ռուսերենի վարժ իմացությունն ու համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության
առկայությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես դիմել․
փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել
ինքնակենսագրականը havetisyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում՝ նշելով
ռազմավարական պլանավորման փորձագետ, մինչև 2019թ.-ի մարտի 25-ը: