Փորձագետի բաց մրցույթ «Սեռականություն» թեմայով դասընթացի համար:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում մեկօրյա դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Սեռականություն» թեմայով փորձագետի բաց մրցույթ:
Դասընթացի անցկացման օրը՝ սեպտեմբերի 10, 2018թ․
Պաշտոնը` «Սեռականություն» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Հայտարարության սկիզբը` 27.08.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 31.08.2018թ.
Դասընթացի նպատակն է․
ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում «Սեռականություն» թեմայով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ատելության խոսքի նվազեցմանը և ավելի գրագետ ու պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Սեռականություն» թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել «Սեռականություն» թեման իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ «Սեռականություն» թեմայի ոլորտում
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Ինչպես դիմել․
«Սեռականության» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը amirzoyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում՝ նշելով Սեռականության փորձագետ, մինչև 2018թ.-ի օգոստոսի 31-ը: