Փորձագետների բաց մրցույթ «Սեռականություն» թեմայով դասընթացի համար:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Կարողությունների զարգացում և հազորացում ՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Սեռականություն» թեմայով փորձագետի բաց մրցույթ:
Տևողությունը` հունիսի 29-30, 2018թ․
Աշխատավայրը` Հավելյալ նամակով կտեղեկացվի
Պաշտոնը` «Սեռականություն» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Հայտարարության սկիզբը` 15.06.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 18.06.2018թ.
Փորձագետները պատասխանատու են ԶԼՄ-ների շրջանում «Սեռականություն» թեմայով դասընթաց իրականացնելու համար:
Դասընթացի նպատակն է․
ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում «Սեռականություն» թեմայով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ՀՀ ԶԼՄ-ներում առկա ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Սեռականություն» թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել «Սեռականություն» թեման իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներ.
• Աշխատանքային փորձ «Սեռականություն» թեմայի ոլորտում
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Ինչպես դիմել․
«Սեռականության» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը ngngocoordinator@gmail.com էլ-հասցեին` նշելով թեման և գրանցվել ՆՍՀԿ փորձագետների տվյալների բազայում մինչև 2018թ.-ի հունիսի 18-ը: