Փորձագետների բաց մրցույթ «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում» և «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներով դասընթացի համար
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Կարողությունների զարգացում և հազորացում ՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներով փորձագետների բաց մրցույթ:
Տևողությունը` ապրիլի 25-28, 2018թ․
Աշխատավայրը` Հավելյալ նամակով կտեղեկացվի
Պաշտոնը` «Խոշտանգման կանխարգելում» թեմայով փորձագետ
«Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» թեմայով փորձագետ
«Խարանի և խտրականության կանխարգելում» թեմայով փորձագետ
«Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին
Հայտարարության սկիզբը` 02.04.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 10.04.2018թ.
Փորձագետները պատասխանատու են ԶԼՄ-ների շրջանում է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներով դասընթաց իրականացնելու համար:
Դասընթացի նպատակն է․
ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ՀՀ ԶԼՄ-ներում առկա ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաներն իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներ.
• Աշխատանքային փորձ է «Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմաների ոլորտում
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Ինչպես դիմել․
«Խոշտանգման կանխարգելում», «Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ» «Խարանի և խտրականության կանխարգելում», «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը ngngocoordinator@gmail.com էլ-հասցեին` նշելով թեման/թեմաները, որոնք ցանկանում եք ներկայացնել և գրանցվել ՆՍՀԿ փորձագետների տվյալների բազայում մինչև 2018թ.-ի ապրիլի 10-ը: