infongngo@gmail.com
+374 60 478989

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 20 ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԽՈՒՄԲԸ

12 June, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (այսուհետ BJR) համագործակցության շրջանակներում 2019թ.-ի հունիսի 10-16-ը Հայաստանից 20 երիտասարդ  մասնակցում է փոխանակման ծրագրի Գերմանիայում՝ վերապատրաստվելով որպես երիտասարդական ոլորտի աշխատողներ,  ձեռք բերելով գիտելիքներ ու փորձ տվյալ ոլորտում, ինչպես նաև նման գործուղումների և վերապատրաստումների բազում հնարավորություններ։ Երիտասարդ աշխատողների վերապատրաստումները անցկացվելու են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի կազմակերպություններում։

Վերապատրաստման ընթացքում երիտասարդները  կծանոթանան Գերմանիայում գործող երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կառույցների գործունեությանը։ Այս ամենը կզուգորդվի

մշակութային-ճանաչողական այցերով։

Հիշեցում!

2018թ.-ի հուլիսի 22-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության հրավերով Գերմանիայից Երևան էին ժամանել BJR-ի ներկայցուցիչները Մաթիաս ՖԱՔԻ գլխավորությամբ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում առկա երիտասարդական հիմնախնդիրներն ու կարիքները, փոխանակվել փորձով և գտնել համագործակցության եզրեր:

Հոկտեմբերի 17-24-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները այցելեցին  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որի գլխավոր նպատակը ՆՍՀԿ-ի և 

BJR-ի փոխհամագործակցությանվերաբերյալ Հուշագրի ստորագրումն էր։

Փոխանակման ծրագրին Հայաստանից մասնակցող երիտասարդներն ընտրվել են մրցութային կարգով՝ 180 դիմորդներից ընտրվել է 20 հոգի։