infongngo@gmail.com
+374 60 478989

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկեց ռազմավարական պլանավորումը 2020-2025

04 September, 2019

2019 թվականի օգոստոսի 28-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անձնակազմը մեկնարկեց կազմակերպության 2020-2025 թվականների ռազմավարական պլանավորման աշխատանքները։

Փորձագետ Վարուժան Ավանեսյանի ուղղորդմամբ ՆՍՀԿ աշխատակիցները քննարկեցին և հստակեցրին, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմավարական պլանավորումը, ինչու է այն կարևոր և ինչ դեր ունի յուրաքանչյուրը դրա արդյունավետ իրականացման մեջ։

Բազմաթվ հետաքրքիր ու բովանդակալից վարժանքների միջոցով աշխատակիցները վերլուծեցին իրենք իրենց՝ գիտելիքները, հմտությունները, մոտիվացիաները և փորձառությունները, ապա իրենց ունեցած դերը կազմակերպությունում  և ինչպես են տեսնում իրենց ու կազմակերպությունն ապագայում։

Հանդիպման արդյունքում սահմանվեցին և հստակեցվեցին ոլորտները և ուղղությունները, որոնց շուրջ աշխատում է կազմակերպությունը, ինչպես նաև տեսնում է իրեն այդ ոլորտներում աշխատելիս նաև ապագայում։

Հանդիպումից հետո նախատեսվում են նաև ոլորտային, ֆոկուս խմբային քննարկումներ աշխատակազմի համապատասխան խմբերի հետ՝ առանձին-առանձին։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 2020-2025թթ․ ռազմավարական պլանավորումը հնարավոր է դարձել Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։