infongngo@gmail.com
+374 60 478989

ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ)

29 August, 2018

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է  սոցգովազդների սցենարների մրցույթ՝  հետևյալ 3  թեմաներով.

  • «ՄԻԱՎ-ի կանխարգելում և թեստավորման կարևորություն»
  • «Ռիսկային սեռական վարքագիծ»
  • «ՄԻԱՎ դրական կարգավիճակ»

 

Մանրամասների համար խնդրում ենք ներբեռնել կից ներկայացված գնային առաջարկների լրացման թերթիկը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սցենարը/սցենարները  ու լրացված, ստորագրված/կնքված գնային առաջարկը (ծախսերի մանրամասն նախահաշիվը) ուղարկել amirzoyan.ngngo@gmail.com հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ Սցենար+ ընտրված թեման։

Հայտերն ընդունվում են  մինչև  2018 թվականի սեպտեմբերի 10-ը, ժամը 12։00-ը:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ էլեկտրոնային հասցեի միջոցով կամ՝ զանգահարելով 060-47-89-89 հեռախոսահամարին:

 

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագիրն իրականացվում է  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝   Էլթոն Ջոնի ՝ ՁԻԱՀ-ի դեմ  պայքարի  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։