Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-8 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:
Հանդիպման նպատակն է ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ի հակազդման ազգային մարմիններում:
Ե՞րբ՝ մարտի 15-16, 2019 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ նամակով:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև կցված հայտադիմումը մինչև 2019 թ.-ի մարտի 1-ը:
Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին (eavetisyan.ngngo@gmail.com) կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: