Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է MSMIT արտագնա դասընթացը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպում է «MSMIT գործիքը» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:
Հանդիպման նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ծանոթացնել MSMIT գործիքին, որը պրակտիկ, տեղեկատվական-մեթոդաբանական նորագույն հավելված է՝ հաստատված համաշխարհային բոլոր լավագույն չափանիշներով՝ առաջարկելով լիակատար և ավելի առաջադեմ մոտեցում համակարգային հակազդմանը՝ ՏՍՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ-ի տարածման գործընթացում։
Ե՞րբ՝ հունիսի 4-5, 2019 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ նամակով:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև կցված հայտադիմումը մինչև 2019 թ.-ի մայիսի 15-ը:
Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին (eavetisyan.ngngo@gmail.com) կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:
«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: