infongngo@gmail.com
+374 60 478989

ԿՐԹԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

15 April, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կրթատեղեկատվական ձեռնարկ պատրաստելու համար հայտարարում է փորձագետի բաց մրցույթ:
Հայտարարության սկիզբը`
15․04․2019 թ․
Դիմումների վերջնաժամկետ` 20.04.2019թ.
Աշխատանքի նկարագրություն
• Ուսումնասիրել ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագիրը։ 

• Կազմել կրթատեղեկատվական ձեռնարկ ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում կամավորների մասնակցության վերաբերյալ՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են կամավորները նպաստել ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրի իրականացմանը։ 

• Մշակած կրթատեղեկատվական ձեռնարկի հիման վրա անցկացնել դասընթաց սկսնակ ակտիվիստ-կամավորների համար՝ ներկայացնելով աշխատանքի արդյունքները։

Պահանջվող որակավորումներն ու հմտությունները
• Աշխատանքային փորձ նշված ոլորտում
• Կրթատեղեկատվական ձեռնարկի կազմման և մշակման հմտություններ
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ

Ինչպես դիմել
Փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել
ինքնակենսագրականը 
amirzoyan.ngngo@gmail.com էլ․ հասցեին` թեմայի դաշտում նշելով
կրթատեղեկատվական ձեռնարկի կազմման փորձագետ, մինչև 2019թ.-ի
ապրիլի 20-ը: