«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում եռօրյա դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մարդու Իրավոնքներ» և «Ապահով Տարածք» թեմաներով փորձագետների բաց մրցույթ:
Դասընթացի օրերը՝ Փետրվարի 7-9, 2019թ․
Պաշտոնը` «Մարդու Իրավունքներ» թեմայով փորձագետ
«Ապահով Տարածք» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի համակարգողին։
Հայտարարության սկիզբը` 11.01.2019թ.,
Դիմումների վերջնաժամկետ` 25.01.2019թ.։
Դասընթացի նպատակն է․
ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում «Մարդու իրավունքներ» և «Ապահով Տարածք» թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ատելության խոսքի նվազեցմանը և ավելի գրագետ ու պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Մարդու իրավունքներ», «Ապահով Տարածք» թեմաներով դասընթացների մոդուլներ, որոնք պետք է օգտագործվեն դասընթացների ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել թեմաներն իրենց բոլոր կոմպոնենտներով։
«Մարդու իրավունքներ» թեմայի բաղկացուցիչ կոմպոնենտներն են․
1. ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան), դիմելու ընթացակարգ,
2. Խարան և խտրականություն,
3. Խոշտանգումներ,
4. Ատելության խոսք, խոսքի ազատություն։
«Ապահով տարածք» թեմայի բաղկացուցիչ կոմպոնենտներն են․
5. Բռնարարք,
6. Արարքներ և դրանց ցուցիչներ,
7. Բացահայտում և արձագանք բացահայտմանը,
8. Ինչպես ստեղծել ապահով տարածք,
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ «Մարդու Իրավունքներ», «Ապահով տարածք» թեմաների ոլորտներում։
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն։
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն։
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ։
• Գերազանց հաղորդակցական հմտություններ։
Ինչպես դիմել․
Փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը havetisyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով համապատասխան փորձագետի պաշտոնը մինչև 2019թ.-ի հունվարի 25-ը: