infongngo@gmail.com
+374 60 478989

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԼԳԲՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՖՈՐՈւՄԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

09 November, 2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետություն

Երևան                                                                                             Նոյեմբերի 6, 2018թ

Խտրականությունը՝ տարբեր հիմքերով, միշտ էլ նկատելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսներին, աննախադեպ էր իր լայնամասշտաբությամբ։

Խտրականության դրսևորման նշանակետը տվյալ դեպքում անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն էին:

Թավշյա հեղափոխությունը, որը կոչվեց «սիրո և համերաշխության» հեղափոխություն, եկավ` կոտրելու արմատացած գործելակերպն ու կարծրատիպերը, Հայաստանի Հանրապետությունը ապահով ու հավասար հնարավորություններով տարածք դարձնելու բոլորի համար։ ԼԳԲՏ համայնքը նույնպես իր ակտիվ մասնակցությունն ունեցավ հեղափոխության իրականացման մեջ։

Նոր Հայաստանի ժամանակաշրջանը եկավ, սակայն ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և իրավապաշտպանների իրավիճակը միայն վատթարացավ։

Այսպիսով, դեռևս ամիսներ առաջ, որոշ լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր ու քաղաքացիական միավորումներ սկսեցին լուսաբանել և խոսել Հայաստանում 2018թ-ի նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին մեղադրելով․

  • Հայոց պետականությունը վտանգելու,
  • ՀՀ տարածքում շքերթներ անցկացնելու,
  • Աստվածաշունչը խմբագրելու,
  • Հայ ընտանիքը քանդելու,
  • Ծնելիությունը նվազեցնելու,
  • Հայոց բանակը քայքայելու,
  • Երեխաներին պղծելու և իրականությանը չհամապատասխանող այլ նպատակների մեջ։

Կոչ արվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ղեկավարին ենթարկել քրեական պատասխանատվության և / կամ վտարել Հայաստանի Հանրապետությունից։

Ձևավորված իրավիճակում առիթից օգտվեցին որոշ քաղաքական և ոչ քաղաքական ուժերի ու անհատների հովանու ներքո գործող անձինք ՀԿ-ներ և նախաձեռնություններ՝ համացանցում տարածելով ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրներով զբաղվող իրավապաշտպանների ու ՔՀԿ-ների նկատմամբ ատելության, բռնության, խարանի և խտրականության կոչեր և սպառնալիքներ։

Այս ամենի գլխավոր թիրախում հայտնվեցին ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական հարցերով աջակցող կողմ հանդիսացող «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն և իր աշխատակիցները, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի  ներկայացուցիչները։

Այսպիսով, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ սոցիալական ցանցերի միջոցով հնչեցվող մի շարք սպառնալիքներից հետո, ֆորումին դեմ հանդես եկող ակցիաների կազմակերպիչները և դրանց մասնակիցները իրականացրեցին հետևյալ գործողությունները՝

  • Սոցիալական ցանցերում բացվեցին միջոցառումներ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի,
  • ԶԼՄ-ներում հրավիրվեցին ասուլիսներ, որոնց ժամանակ ԱԺ նախկին պատգամավորները, որոշ ՔՀԿ ղեկավարներ և ակտիվիստներ հանդես եկան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-իաշխատակիցներին հայտնաբերելու և սատկացնելու կոչերով,
  • Կազմակերպվեցին երթեր և հանրահավաքներ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի,
  • Տպագրվեցին և տարածվեցին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԼԳԲՏ համայնքի իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող նյութեր և կոչեր,
  • Սոցիալական ցանցը և մամուլը հեղեղվեց սուտ և միակողմանի տեղեկատվությամբ,
  • Իրականացվեց կազմակերպության աշխատակիցների հետապնդում 2018թ․-ի նոյեմբերի 2-ին Աղվերան-Երևան ճանապարհահատվածի ողջ ընթացքում՝ երկու ավտոմեքենաներով, որոնցից մեկում եղել է նաև Սևան Աղաջանյանը, ով իր ՖԲ էջում հաստատել է այդ գործողությունները։ Վերջինս հայտնի է ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների ու իրավապաշտպանների նկատմամբ ատելություն սերմանող գործունեությամբ։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, ելնելով ստեղծված իրավիճակից և աշխատակիցների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել է իր բնականոն գործունեությունը և խնդրի վրա հրավիրել է մի շարք տեղական և միջազգային կառույցների ուշադրությունը։

Մենք՝ իրավապաշտպաններս, տեղական և միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներս

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ՝

ՀՀ Կառավարությանը

  • Պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը
  • Կյանքի կոչել ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացնել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես խտրականության պաշտպանված հիմքեր։
  • Հանդես գալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բոլոր տեսակի անօրինական և հակաժողովրդավարական քայլերը դատապարտող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ։
  • Համապատասխան հանձնաժողովների քննարկումների առարկա դարձնել երկրում հրատապ լուծում պահանջող խնդրի՝ ԼԳԲՏ անձանց իրավական պաշտպանության և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների անվտանգության հարցը։

ՀՀ Դիվանագիտական մարմիններին և միջազգային կազմակերպություններին

  • Հանդես գալ իրավիճակը դատապարտող հայտարարություններով,
  • Չեղարկել և չտրամադրել Եվրոպական երկրներ և ԱՄՆ մուտքի արտոնագրեր այն անձանց, ովքեր որևէ կերպ նպաստել կամ իրականացրել են հակաժողովրդավարական արժեքների և Մարդու իրավունքների դեմ գործողություններ,
  • Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել՝ որպես ԼԳԲՏ համայնքի և նրանց հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական միավորումների համար ոչ ապահով տարածք։

ՀՀ ոստիկանությանը

  • Ապահովել ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների անվտանգությունը,
  • Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ ոտնձգություն կամ դրա փորձ կատարած անձանց ՀՀ Օրենքով սահմանված կարգով  պատասխանատվության ենթարկելու համար,
  • Ապահովել պատշաճ ուղեկցում և վերահսկում օրենքի պահանջներին համապատասխան կազմակերպված և անցկացվող ցանկացած հավաքի ընթացքում,

ՀՀ-ում գործող հասարակական միավորումներին

  • Հանդես գալ բռնությունն ու ատելության կոչերը դատապարտող հայտարարություններով,
  • Հնարավոր իրավախախտումների դեպքում, հրատապ այդ մասին հայտնել ՀՀ ոստիկանություն,
  • Իրականացնել մշտադիտարկում և միասնաբար հանդես գալ խտրականության դեմ օրենսդրական առաջարկություններով։

ԶԼՄ-ներին

  • Հարցազրույցները և նյութերը չլուսաբանել խեղաթյուրված տեքստերով,
  •  Ապահովել բազմակարծության և անկողմնակալության սկզբունքների պահպանումը։

ԼԳԲՏ անձանց դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներին

  • Իրենց հավաքների ազատությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով,
  • Զերծ մնալ վիրավորանք, զրպարտություն, ատելություն, սպառնալիք և բռնություն պարունակող կոչերից և արտահայտություններից,
  • Չկիրառել և չհրահրել բռնության և չիրականացնել Միջազգային փաստաթղթերով և ՀՀ գործող օրենսդրությանը հակասող հակաժողովրդավարական գործողություններ։                  

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Սույն հայտարարությանը միանում են հետևյալ կազմակերպություններն ու միավորումները՝

Տեղական ՀԿ-ներ՝

  • «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական կազմակերպություն
  • Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Հելսինկյան ասոցիացիա
  • Իրավունքի գերակայություն ՀԿ
  • Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
  • Հանուն Հզոր Ապագայի ՀԿ
  • Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  • «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Միջազգային կազմակերպություններ՝

  • Բավարիայի Երիտասարդական Խորհուրդ
  • Alliance.Global (Դաշինք․Գլոբալ)հասարական համայնքահեն կազմակերպություն Ուկրաինայից
  • Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե
  • Հավասարության շարժում, Վրաստան
  • Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց էստոնական ցանց
  • Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա (ECOM)
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավական աջակցության տրամադրման տարածաշրջանային ցանց
  • JunОst in Bayern

Ատելության և բռնության կոչեր, խտրականություն պարունակող հայտարարությունների հղումներ՝ 

Հայտարարությունը, որ ԼԳԲՏ ֆորումը չի կայանալու, կեղծ է
Գևորգ Պետրոսյանը կմասնակցի ԼԳԲՏ համաժողովի դեմ ակցիաներին
 

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի

Տեսնել ավելին

ՀՅԴ-ն դեմ է նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումին

Տեսնել ավելին

 

ՈՒՂԻՂ. մեկնարկել է ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի խաղաղ երթը

ԼԳՏԲ ֆորումը Հայաստանում չի լինելու. ոստիկանապետ

Այսօր տեղի կունենա լայնամասշտաբ հանրահավաք՝ հանուն ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեքների

Ընտրություններին կմասնակցենք ազգային արժեհամակարգի պաշտպանության կոչերով. Հայկ Բաբուխանյան

«Ժողովրդավարության անվան տակ գալիս են ժողովրդի գերեզմանափոսը փորելու» . Տ. Կոմիտաս վարդապետ (Տեսանյութ)

«Շարմազանովին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք դիրքորոշման բացակայության մեջ»

Մի քանի մասնակից արդեն իսկ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ԼԳԲՏ ֆորումին

«Մի՛ արատավորեք հայ ազգի մաքուր երակը». Ռուզան Ասատրյան

«Այսօր հայ ժողովուրդը ենթարկվում է գաղափարական տեռորի». փաստաբան

«ՇՆԵՐԸ, ՈՐ ՇՆԵՐ ԵՆ, ԱՆԳԱՄ ՆՐԱՆՑ ՄԵՋ ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ»

ԵՐԲ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԼԻՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` ԼԳԲՏ-Ի ԿԱՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՋ ՉԲԵՐԵՔ

Հնարավոր է՝ Եհովայի վկաների կառավարչական մարմինը ՌԴ-ից տեղափոխվի Հայաստան

«Մեր ժողովուրդն իր մեջ այնքան ուժ կունենա, որ դուրս գա փողոց՝ իր վճռական ոչն ասելու» (Տեսանյութ)

Գարեգին Բ-ն հայտնել է իր դիրքորոշումը՝ Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի մասին

Երբ քննարկելու կլինենք երեխաներին՝ ԼԳԲՏ-ից կամ աղանդների ազդեցությունից զերծ պահելու հարցը՝ խտրականությունը չեք մեջ բերի. Բաբուխանյան

«Մեր եկեղեցին գտնվում է մեծ հարձակման տակ» Արամ Սաֆարյան (Տեսանյութ)

Երևանում քննարկեցին կայանալիք ԼԳԲՏ ֆորումի դեմ հնարավոր քայլերը

«Մեր երեխաների եւ մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու». «ԿԱՄՔ»

Վարչապետի պաշտոնակատարը ոչ մի թթու խոսք չասաց ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ

Արական սեռի երկու ներկայացուցչի ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որը ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը. Գևորգ Պետրոսյան

 

Վալերի Օսիպյանը՝ ԼԳԲՏ ֆորումի մասին. «Նպատակահարմար չի, ինքս չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաեւ ռիսկերից, անվտանգությունից ելնելով» 

Նույն դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում. «Փաստ»

«Չեմ ասում՝ տվեք սպանեք, բռնության կոչ չեմ անում». Գեւորգ Պետրոսյանը կմասնակցի ԼԳԲՏ համայնքի ֆորումի տապալման ցույցերին

Ըստ Կյուրեղյանի, ՔՊ-ն շատ մանդատ ստանալով՝ կարող է մարիխուանայի օգտագործումն ու ԼԳԲՏ-ների ամուսնությունն օրինականացնի

 

ԼԳԲՏ ֆորումը տապալվեց․ ով է պատասխան տալու․ Սաքունց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտում է Երևանում ԼԳԲՏ ֆորումի անցկացումը
Հեռուստասերիալներում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների թիվը ռեկորդային մակարդակի է հասել
Լուծարվեք․ ակցիա ԱԺ դիմաց ընդդեմ Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ու ԱԺ պատգամավորների
 

Չհավատաք, որ ասում են՝ ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենալու, դա պարզապես ծուղակ է. Արագած Ախոյան (video)

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը կկայանա՞.պարզաբանում է ոստիկանապետը

ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ, կարկառուն ներկայացուցիչը հանդիպել է կրթության նախարարի հետ

Պետք է հավաքել էդ «ԼԳԲՏ»-ի ներկայացուցիչներին ու նվիրել ադրբեջանցիներին. Սարգիս Միքայելյան (video)

Մեծ աղմուկ. ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի՞ կայանա

ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները այս հեղափոխության շահառուներից էին. Արամ Հարությունյան (video)

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից

Կառավարությունը պետք է անպայման մասնակցի ԼԳԲՏ ֆորումին. Իսագուլյան (video)

Կառավարությունը պետք է անպայման մասնակցի ԼԳԲՏ ֆորումին. Իսագուլյան 

Նույն դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում.

 

Ինչու է «Նոր սերունդը» չեղարկել ԼԳԲՏ ֆորումը

Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու․ Վալերի Օսիպյան

Ինչու է ԼԳԲՏ անդամը հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ

 

Գայթակղություն մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը.Գերագու...

«Էրեբունի–Երևան 2800» տոնակատարության ժամանակ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ է նկատվել...

«Բեսամթ վատ». ինչպես են երևանցիները վերաբերվում ԼԳԲՏ-ներին. հարցում (տեսանյութ)

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի / Արարատյան հայրապետական թեմ

 

Ամեն ինչի նորը նոր չէ, ու սա էլ մեր նոր սերունդը չէ

 

Ի՞նչ է նշանակում ԼԳԲՏ ֆորումն «այս պահին նպատակահարմար չէ».Հայկ Այվազյանը՝ Վալերի Օսիպյանին

ԼԳԲՏ համայնքը ցանկանում է զոհի կարգավիճակ ձեռք բերել. դա սադրանք է. «Մենք» դիմադրական շարժում (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա. Araratnews