infongngo@gmail.com
+374 60 478989

Սեռավարակներն ու դրանց կանխարգելումը

02 August, 2019

2019թ․-ի օգոստոսի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում «Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն»-ի  մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանի և ՆՍՀԿ աութրիչների միջև։ Հանդիպման ընթացքում մաշկաբան-վեներոլոգը ներկայացրեց սեռավարակների տեսակները, դրանց փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման եղանակներին՝ հաշվի առնելով ՆՍՀԿ աութրիչ աշխատողների աշխատանքային առանձնահատկությունները և թեստավորման ընթացքում նրանց գիտելիքների կարևորությունը։

Թեմայի քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցադրումներով և պարզաբանումներով։

Հանդիպմանը ներկա էր նաև ներկայացուցիչ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ով այցելել էր ՆՍՀԿ երիտասարդական ծրագրերի փոխանակման շրջանակներում։

Դասընթաց-քննարկումն է՛լ ավելի ամրապնդեց ՆՍՀԿ-ի և «Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն»-ի երկար տարիների արդյունավետ համագործակցությունը։

Դասընթացի նպատակն էր ՆՍՀԿ աութրիչներին տրամադրել խորացված գիտելիքներ սեռավարակների վերաբերյալ, շահառուներին խորհրդատվություն տրամադրելու և թեստավորելու ընթացքում առավել պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու նպատակով։