infongngo@gmail.com
+374 60 478989

ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ՝ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

05 March, 2019

«ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 19-21-ը տեղի ունեցավ «Խտրականության արգելք հանուն ժողովրդավար հասարակության» եռօրյա դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ նախարարությունների և մարզային առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչների համար։

Դասընթացի առաջին օրվա թեման էր «Մարդու իրավունքները», որի շրջանակներում փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքներ հասկացությունը, մարդու իրավունքների ծագումն ու սերունդները, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ենթաթեմաները։

Դասընթացի երկրորդ օրը փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Խարանի և խտրականության կանխարգելումը» թեման, որի շրջանակներում քննարկվեցին «Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում», «Խտրականության կատեգորիաները, որոշակի հատկանիշներ», «Խտրականության դեմ իրավունքում ապացուցողական հարցերը», «Խտրականության դրսևորումը բռնության միջոցով» ենթաթեմաները։

Դասընթացի երրորդ օրվա ընթացքում՝ «Խոսքի ազատություն և ատելության խոսք»  թեմայի շրջանակներում փորձագետ Արման Ղարիբյանը ներկայացրեց, թե ինչ է  խոսքի ազատությունը․ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մոտեցումը, ինչ է ատելության խոսքը, ինչպե՞ս տարբերել խոսքի ազատության իրացումն ատելության խոսքից, ատելության խոսքի համար գործող պատասխանատվության մեխանիզմները, խոսքի ազատության պաշտպանություն և ատելության խոսքի արգելք։ Ներկայացվեցին և քննարկվեցին ՄԻԵԴ դատական գործեր, ատելության խոսքն առցանց տիրույթում

Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերն ուղեկցվեցին տեսահոլովակների դիտումներով և ինտերակտիվ վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցներն առավել դյուրին ընկալեցին մատուցվող թեման:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ: