infongngo@gmail.com
+374 60 478989

Տեղի ունեցավ խորհրդակցական խորհուրդի երրորդ արտահերթ աշխատանքային հանդիպումը

23 April, 2019

2019թ․-ի ապրիլի 18-ին Հանուն հզոր ապագայի ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված խորհրդակցական խորհուրդի երրորդ արտահերթ աշխատանքային հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ծրագրերի համակարգող Հմայակ Ավետիսյանը, «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ նախագահ Գարիկ Ամոլիկյանը, «Փինք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ նախագահ Մաքսիմ Տրուբկինը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց և հստակեցվեց MSMIT (ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ՏՍՏ-երին տրամադրվող մինիմալ ծառայությունների նկարագիր) և TRANSIT (ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տրանս անձանց տրամադրվող մինիմալ ծառայությունների նկարագիր) փաթեթների, ինչպես նաև համապատասխան խմբերի շրջանում ֆոկուս խմբային քննարկումների հիման վրա ձևավորված առաջարկությունների փաթեթը։ Այն պետք է ներկայացվի ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ՏՍՏ և տրանս համայնքներին տրամադրվող ծառայությունները բարելավելու համար։

Հանդիպումն անցավ բուռն քննարկումների և խորհուրդի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ առաջարկների խանդավառ մթնոլորտում՝ մինչև հաջորդ հանդիպումը կանոնադրության փաստաթղթի միասնական մշակման աշխատանք կատարելու նպատակադրվածությամբ և հաջորդ ամսվա ընթացքում հանդիպելու և հետագա անելիքները քննարկելու ակնկալիքով։