2019 թ.-ի հոկտեմբերի 7-8-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում կայացավ Ռազմավարական տեղեկատվության տարեկան աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին միջազգային, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման փորձագետներն էին Հանրային առողջության քաղաքականության և ղեկավարման մասնագետ, Վերարտադրողական առողջության տեղեկատվության և խորհրդատվության “Tanadgoma” կենտրոնի ծրագրերի ղեկավար Սերգո Չիխլաձեն և Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի մոնիթորինգի և գնահատման համակարգող Մաքսիմ Կասանչյուկը։
Աշխատանքային հանդիպման նպատակն էր ներդրում ունենալ երկրի ՏՍՏ և տրանս համայքների հանրային առողջության վերաբերյալ ռազմավարական տեղեկության բարելավման հարցում, ինչպես նաև համապատասխան մարդկանց և կառույցներին ներկայացնել Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) «Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացրած սկզբնական և վերջնական գնահատումները, քննարկել ՏՍՏ և տրանս համայքների հանրային առողջության վերաբերյալ ռազմավարական տեղեկության վերաբերյալ հիմնական առաջարկությունների ցանկը և խթանել համայնքների մասնակցությունը ռազմավարական տեղեկության ստացման և օգտագործման հարցում, քննարկել ազգային թիմի հետ տարածաշրջանային «Առողջության իրավունք» ծրագրի ավարտից հետո հիմնական գործողությունների քարտեզագրման առաջարկությունները։
Հանդիպումը ներառում էր տարածաշրջանային 5 երկրների հիմնական սոցիալական ծառայություններ տրամադրող աշխատողների վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ զեկույցի արդյունքների ներկայացումը, ինչպես նաև ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի արդյունքների ներկայացումը Նոր սերունդ ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանի կողմից։
Աշխատանքային հանդիպման արդյունքում երկրի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթացան ԵԿՈՄ-ի սկզբնական և վերջնական գնահատումներին և հնարավորություն ունեցան մեկնաբանություններ թողնելու։
Հանդիպման արդյունքները, ներառյալ հարցերի վերաբերյալ հիմնական արձագանքները, ձևակերպվեցին արձանագրության մեջ փորձագետների կողմից, որոնք կքննարկվեն և կվերջնականացվեն 2019 թ․-ի նոյեմբերին կայանալիք տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ։