infongngo@gmail.com
+374 60 478989

Փորձագետների բաց մրցույթ «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» ԵՎ «Խոսքի ազատություն, ատելության խոսք» թեմաներով դասընթացի համար

14 January, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  ՀՀ նախարարությունների, Երևան քաղաքի  և մարզային առողջապահության և սոցիալական վարչությունների ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով  փորձագետների բաց մրցույթ:

Տևողությունը` փետրվարի 13-15, 2019թ․

Պաշտոնը`    

«Մարդու իրավունքներ» թեմայով փորձագետ

«Խտրականության արգելք» թեմայով փորձագետ

«Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմայով փորձագետ

Հայտարարության սկիզբը`       15.01.2019թ.

Դիմումների վերջնաժամկետ`   20.01.2019թ.

Փորձագետները պատասխանատու են «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթաց իրականացնելու համար:

Դասընթացի նպատակն է

 Իրազեկության բարձրացում և կարողությունների զարգացում «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք»  թեմաներով, ինչը կնպաստի նշված կառույցների ներկայացուցիչների զգայունության և իրազեկության բարձրացմանը մարդու իրավունքների և հակախտրականության հիմնահարցերի վերաբերյալ, գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։

 Աշխատանքի նկարագրություն.

• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք», «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմայով/ներով դասընթացի մոդուլ/ներ, որ պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:

• Մանրամասն ներկայացնել  «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներն իր բոլոր բաղադրիչներով։

• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

• Աշխատանքային փորձ  «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն, ատելության խոսք»  թեմաների կամ թեմաներից մեկի դասավանդման ոլորտում

• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն

• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,

• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ

• Գերազանց հաղորդակցական հմտություններ

Ինչպես դիմել

Մինչև 2019թ.-ի հունվարի 20-ը խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը amirzoyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` նշելով թեման/թեմաները («Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք»), որոնք ցանկանում եք ներկայացնել: