«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկում» թեմայով երկօրյա աշխատանքային հանդիպմանը (վորքշոփին) մասնակցելու համար։
Նպատակը
Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրավիճակային դիտարկման մեթոդը, դրա դերը խտրականության դրսևորումների ապացուցման մեջ և մեթոդի կիրառման հմտությունները։
Աշխատանքային հանդիպման վերապատրաստումից հետո մասնակիցները գործնականում կկիրառեն ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ ներառվելով իրավիճակային դիտարկումներում։
Տևողությունը՝ հունիսի 28-29, 2018թ:
Ինչպես դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ.-ի հունիսի 5-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: