«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում» դասընթացաշարի երկրորդ և երրորդ փուլերին մասնակցելու համար:
Դասընթացի թեմաներն են՝ «Մարդու իրավունքներ», «Հանրային խոսք», «Մոնիթորինգ և հաշվետվողականություն»:
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև հուլիսի 20-ը:
Դասընթացը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: