2018թ․-ի հուլիսի 14-ից 15-ը տեղի ունեցավ «ԼԳԲՏ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում սեռականության, մոնիթորինգի և հաշվետվողականության ոլորտներում» երկօրյա դասընթացը, որը կազմակերպվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին հետևյալ թեմաները
Դասընթացի առաջին օրը դասընթացավար Դիանա Տեր-Ստեփանյանը ներկայացրեց հետևյալ թեմաները՝
Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան «Սեռականություն» թեմային։
Թեմայի շրջանակներում, դասընթացավար Ալիկ Ուստյանը ներկայացրեց հետևյալը․
Դասընթացի տեսական նյութի ներկայացումը ուղեկցվեց նաև տեսահոլովակների դիտումներով և ինտերակտիվ վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցներն առավել դյուրին ընկալեցին մատուցվող թեման:
Դասընթացն իրականացվում է «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։