infongngo@gmail.com
+374 60 478989

Աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) խորհրդատու-փորձագետները

25 January, 2019

2019թ․ հունվարի 15-21-ը աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) խորհրդատու-փորձագետները «Տեխնիկական աջակցություն՝ Հայաստանի ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի ծրագրերում ՔՀԿ-երի ներառման նախագծին» ծրագրի շրջանակներում, որպեսզի հանդիպումներ ունենային ոլորտային ՀԿ-երի, պետական հաստատությունների աշխատակիցների, համայնքների ներկայացուցիչների և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպելով ՏՍՏ, Տրանս, ԹՆՕ և ԿՍԿ համայնքների և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-երի, Առողջապահության նախարարության և այլ կազմակերպությունների հետ՝ խորհրդատու-փորձագետներ Ալեքսանդր Կոսուխին և Գենադի Ռոշչուբկին մշակեցին նախնական պլանը և հունվարի 21-ին ներկայացրին շահագրգիռ կողմերի դատին՝ քննարկելու և առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնելու համար։

Հանդիպմանը իր մասնակցությունը ունեցավ նաև «Նոր Դերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) աշխատակազմը։ Ներկա գտնվեցին ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ծրագրերի համակարգողներ Արտյոմ Մովսեսյանը և Հմայակ Ավետիսյանը։